Jump to content

Զեմերինգ (լեռնադահուկային առողջարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առողջարան
Զեմերինգ
գերմ.՝ Semmering
Զինանշան

Զեմերինգի լեռնադահուկային սահքուղին
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Նահանգ (Հող)Ստորին Ավստրիա
ՇրջանՆեունկիրխեն
ՀամայնքSemmering?
Բնակչություն571 մարդ (2016)
Պաշտոնական կայքsemmering.com
Զեմերինգ (լեռնադահուկային առողջարան) (Ավստրիա)##
Զեմերինգ (լեռնադահուկային առողջարան) (Ավստրիա)

Զեմերինգ  (գերմ.՝ Semmering), Եվրոպայի հնագույն լեռնադահուկային առողջարան, որը գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից 1 ժամ կամ շուրջ 100 կմ հեռավորության վրա։ Հիմնված լինելով դեռևս 1888 թվականին՝ այսօր այն հանդիսանում է դասական ավստրիական լեռնադահուկային առողջարան, որը գործում է ամբողջ տարին։ Ձմռանը գրավիչ է լեռնադահուկային և սահնակային սահուղիներով, իսկ ամռանը՝ ժամանակակից հեծանվաուղիով, քայլարշավային արահետներով և լեռնային լճերով[1][2][3]։

Զեմերինգ քաղաքային ավանը գտնվում է Ավստրիայի Ստորին Ավստրիա նահանգի հարավային Նեունկիրխեն շրջանում։ Հայտնի հանգստավայրը մի քանի անգամ դարձել է լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի առաջնության անցկացման վայր։ Զեմերինգի զբասաշրջային վերելքը սկսվեց այն բանի հետո, երբ 1854 թվականին այստեղ կառուցեցին երկաթուղի։ Չնայած վերջին տարիներին, ըստ հյուրանոցային տվյալների, զբոսաշրջիկների թվաքանակը պակասել է, այնուամենայնիվ Զեմերինգ է այցելում տարեկան շուրջ 100.000 զբոսաշրջիկ։ 2016 թվականի տվյալներով բնակավայրում ապրել է ընդամենը 577 մարդ[4]։

Զեմերինգի համայնապատկերը, 1934 թվական

19-րդ դարում Զեմերինգի լեռնադահուկային առողջարանը մեծ համբավ էր վայելում վիեննական ազնվականության շրջանում։

Բնակավայրի պատմության նոր և կարևոր էջը սկսվում է 1854 թվականից՝ երկաթգծի կառուցումով։ Գնացքով հնարավոր եղավ Վիեննայից Զեմերինգ հասնել ընդամենը մի քանի ժամում։ Այցելուները նույնիսկ այդ մի քանի ժամը չէին զգում, քանի որ հրապուրվում էին գնացքի պատուհանից բացվող լեռնային գեղատեսիլ տեսարաններով։

Զեմերինգ հայտնի առողջարան էր համարվում դեռևս Ավստրիական կայսրության ձևավորումից առաջ։ Բնակավայրով հատկապես հրապուրվում էին նկարիչները, ովքեր ոգեշնչվում էին գեղեցիկ բնությամբ։

Հին դղյակների և պահպանված վայրի բնության շնորհիվ Զեմերինգն ունի յուրահատուկ հմայք։ 20-րդ դարի սկզբից շրջանում սկսեց զարգանալ լեռնադահուկային սպորտաձևը։ Ներկայում ձմեռային և ամառային զբոսաշրջային ուղղությունները հանդիսանում են հանգստավայրի և հարակից բնակավայրերի բնակիչների գլխավոր եկամտի աղբյուրները։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեմերինգ մտնող ավտոճանապարհը

Զեմերինգը գտնվում է մոտավորապես մայրաքաղաք Վիեննայից 95 կմ դեպի հարավ և Գրացից 110 կմ հեռավորության վրա՝ Ավստրիայի Ստորին Ավստրիա և Շտիրիա նահանգների սահմանին։

Հանգստավայր հնարավոր է հասնել ավտոմեքենայով[5], գնացքով[6], ավտոբուսով[7], ձմեռային էքսպրեսով[8] և ինքնաթիռով[9]։

Զեմերինգի հեռավորությունը եվրոպական մոտակա քաղաքներից՝

Ավտոմեքենայով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմեքենայով Զեմերինգ հասնելու համար հնարավոր է օգտվել նավիգացիոն սարքերից հետևյալ պարամետրերով՝ Zauberberg 1, 2680 Semmering կամ Caroulusstraße 3, 2680 Semmering: Անհրաժեշտ է ընթանալ S6 կենտրոնական ավտոմայրուղով, Maria Schutz - Semmering կամ Spital am Semmering ցուցանակներից մոտից թեքվել[5]։

Զեմերինգի երկաթուղին

Զեմերինգը երկաթուղային գծով միացված է Ավստրիայի գրեթե բոլոր քաղաքներին։ Զեմերինգի կայարանից մինչև լեռնադահուկային ճոպանուղի հասնելու համար անհրաժեշտ է քայլել 20-25 րոպե։ Առկա է տաքսի ծառայություն, որի արժեքը նշված հատվածի համար կազմում է 6 եվրո մեկ անձը[6]։

Վիեննայից Blaguss traveling հարմարավետ ավտոբուսները ուղևորներին տեղափոխում են Զեմերինգ[7]։

Ձմեռային էքսպրես

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային էքսպրես ավտոբուսները մայրաքաղաք Վիեննայի ուղևորներին մեկ ժամում հասցնում են մինչև լեռնադահուկային ճոպանուղու սկզբնամաս։ Ուղևերափոխադրումները իրականացվում են կանոնավոր կերպով[8]։

Զեմերինգից Վիեննայի միջազգային օդանավակայանը 100 կմ, իսկ Գրացի օդանավակայանը 120 կմ հեռավորության վրա են գտնվում։ Թռիչքները կատարում են հետևյալ ավիաընկերությունները՝

Ձմեռային հանգիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեմերինգի 13 կմ-անոց գիշերային լուսավորությամբ լեռնադահուկային սահուղին

Զեմերինգում լեռնադահուկային շրջանը տևում է նոյեմբերի կեսերից մինչև ապրիլի սկիզբ։ Լեռան բարձրությունը մոտ 400 մետր է։ Ձմռանը այցելուներին հասանելի են[1]՝

  • 14 կմ ուղի ցերեկային սահքի համար, որից 3 կմ նորեկների համար է, 10 կմ-ը՝ միջին մակարդակի հմտությունների տիրապետողների և 1 կմ՝ մասնագետների,
  • 13 կմ ուղի գիշերային սահքի համար (Զեմերինգի դահուկաուղին համարվում է իր տեսակի մեջ աշխարհի ամենալավ լուսավորվածներից մեկը),
  • 12 կմ ուղի նախատեսված դահուկավազքի համար,
  • 3 կմ-անոց սահնակային սահուղի գիշերային լուսավորությամբ,
  • սնոուբորդի պուրակ (հալֆփայփ, քվոթեր պայփ),
  • 3 ճոպանուղի։

Ամառային հանգիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեմերինգի անտառները ամռանը
Ձմեռային հեծանվային մրցումներ Զեմերինգում

Ամռանը հանգստավայրը դառնում է առողջարանային և սպորտային կենտրոն։ Այստեղ կարելի է այցելել ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ էքստրեմալ հեծանվավածքի համար։ Հանգստավայրում է գտնվում Եվրոպայի ամենամեծ հեծանվաուղիներից մեկը։ Այն հաճախ դառնում է տարբեր տեսակի շնորհանդեսների և միջոցառումների անցկացման վայր, ինչպես օրինակ Mazda MX5 ավտոմեքենայի շնորհանդես, Race the night շուրջորյա հեծանվամրցումներ և այլն[2][14]։

Ամռանը Զեմերինգում հասանելի են[2]՝

  • 7 տարբեր բարդության հեծանվաուղի, այդ թվում՝ նաև մանկական,
  • 185 բարեկարգված քայլարշավային արահետներ,
  • ձիավարություն,
  • գոլֆի դաշտեր,
  • ակտիվ հանգիստ,
  • ՍՊԱ և առողջարանային ծառայություններ,
  • լեռնային ռեստորաններ։

Զեմերինգում գործում են բազմաթիվ հյուրանոցային համալիրներ, որոնցից ամենահինը համարվող Grand Hotel Panhans-ը հանդիսանում է հանգստավայրի տեսարժան վայրերից։ Հռչակավոր հյուրանոցներից է նաև Sporthotel Semmering հյուրանոցը[14]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ձմեռային հանգիստ Զեմերինգում: Արխիվացված 2017-11-17 Wayback Machine(ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 Ամառային հանգիստ Զեմերինգում: Արխիվացված 2017-12-16 Wayback Machine(ռուս.)
  3. Զեմերինգի հեծանվաուղին: Արխիվացված 2017-11-17 Wayback Machine(ռուս.)
  4. Statistik Austria - Bevölkerung zu Jahresbeginn 2002-2016 nach Gemeinden (Gebietsstand 1.1.2016) for Semmering.(գերմ.)
  5. 5,0 5,1 Ինչպե՞ս հասնել Զեմերինգ ավտոմեքենայով: Արխիվացված 2017-11-17 Wayback Machine(ռուս.)
  6. 6,0 6,1 Ինչպե՞ս հասնել Զեմերինգ գնացքով: Արխիվացված 2017-11-17 Wayback Machine(ռուս.)
  7. 7,0 7,1 Ինչպե՞ս հասնել Զեմերինգ ավտոբուսով: Արխիվացված 2017-11-17 Wayback Machine(ռուս.)
  8. 8,0 8,1 Ինչպե՞ս հասնել Զեմերինգ ձմեռային էքսպրեսով: Արխիվացված 2017-11-01 Wayback Machine(ռուս.)
  9. Ինչպե՞ս հասնել Զեմերինգ ինքնաթիռով: Արխիվացված 2017-11-17 Wayback Machine(ռուս.)
  10. Austrian Airlines ավիաընկերության պաշտոնական կայք:
  11. «Fly Niki ավիաընկերության պաշտոնական կայք։». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. TUI Fly ավիաընկերության պաշտոնական կայք:
  13. «ավիաընկերության պաշտոնական կայք։». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. 14,0 14,1 Զեմերինգի առողջարանային ծառայություններ: Արխիվացված 2017-11-20 Wayback Machine(ռուս.)